Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին կկանգնենք նույն փակուղու առաջ

Նոյեմբեր 28,2012 22:01

Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջարկին՝ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում 10 անձանց սպանության եւ վիրավորների դեպքերով իրավապահ մարմինների գործողությունների օրինականության հարցով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, եւ մեր հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է հանձնաժողովը բացահայտել նոր հանձնաժողովը, պատասխանեց․ «Այսօր հույս ունենալ, որ մեզ մոտ այնքան լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որ հանձանաժողովի հավաքած փաստաթղթերը եւ փաստերը կարող են ճիշտ գնահատականի արժանանալ՝ ես չեմ կարծում, թե դա այդպես կլինի։ Մենք կրկին կկանգնենք նույն փակուղու առաջ՝ փաստերը, ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգով գնահատականների չեն արժանանա եւ կրկին մենք կկանգնենք նույն իրավիճակի առջեւ՝ մարտի 1-ի վերաբերյալ ունենք այն, ինչ ունեցել ենք 2008 թվականին՝ ապացույցների բազայի առումով»։

Տիկին Սաֆարյանը հավելեց նաեւ, որ արդյունավետության առումով լծակներ չկան, որոնք օգտագործելով ԱԺ-ն կկարողանա օգտագործել եւ հասնել արդյունքի։ «Մինչդեռ ԱԺ-ն կարող էր օգտագործել իր սահմանադրական լիազորությունները, իր ակտիվ միջամտությամբ ու հարցապնդումներով հասնել նրան, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը աշխատանք տանի այդ ուղղությամբ», -նկատեց Սեդա Սաֆարյանը։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել