Թուրքիայի իրավապահները մերժել են գործ հարուցել ուսուցիչների դեմ, որոնք Ֆեյսբուքում նկարներ են տեղադրել, որոնցում իրենք ռաքիա են խմում (ոգելից խմիչք) 2,5 տարի առաջ իրենց ընտանիքների հետ պիկնիկի ժամանակ: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Հյուրիեթ»-ը գրում է, որ «Իսլամիստ» թուրքական թերթը, որը հայտնի է սադրիչ և սխալ տեղեկատվություն տարածելով, վերջերս ուսուցիչների մասին նյութ էր պատրաստել «Անբարոյականություն միջնակարգ դպրոցում» վերնագրով, որը կրթության նախարարությանը դրդում էր հետաքննություն սկսել: Սակայն կրթական մարմիններից հայտարարել էին, որ իրենք չեն սկսի հետաքննություն, քանի որ նկարը արված է ընտանեկան խնջույքի և ոչ թե դպրոցական միջոցառման ժամանակ:
Այնուամենայնիվ կրթական մարմինները դպրոցի ուսուցիչներին հարցաքննել են որպես «կասկածյալ»` ռաքիայով լի բաժակները ձեռքներին պահելու համար, իսկ մյուսները, որոնք հայտնվել են նկարում, հարցաքննվել են որպես «վկաներ»:
Ըստ տեղեկությունների, ուսուցիչներն ասել են, որ պատրաստվում են միջադեպի առիթով դիմել դատարան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ