ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի համար, ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից «Մարտի 1-ի» բացահայտման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը ավելի շատ նախընտրական քայլ անելու նպատակ ունի: «Սպասելի էր, որ նախընտրական ժամանակահատվածում նորից այս հարցը կբարձրացնեն, 5 տարի առաջ էլ , մեկ տարի առաջ էլ պարզ էր, հնարավոր է հետագայում եւս: Սա ընտրություններից առաջ քաղաքական քայլ է : Եթե Ազգային ժողովը որոշի ստեղծել երրորդ հանձնաժողովը, շատ ավելի լավ, ես որեւիցե խնդիր չեմ տեսնում»,- ասաց պարոն Նիկոյանը:
Մեր հարցին, թե երրորդ հանձնաժողովին կհաջողվի՞ բացահայտել այն, ինչ չհաջողվեց առաջինին ու երկրորդին, եւ արդյոք չի՞ արժանանա նախորդների ճակատագրին, պարոն Նիկոյանն ասաց. «Արդեն պատասխանեցի այդ հարցին, այս առաջարկն ավելի շատ ունի նախընտրական նշանակություն: Չեմ կարծում, որ կարժանանա նախորդի ճակատագրին, որովհետեւ նախորդն աշխատեց տարի ու կես»:
Մեր դիտարկմանը, թե այս անգամ էլ ՀՀԿ-ն է հանձնաժողով գործուղելու՞ Գեւորիկին, պարոն Նիկոյանը ծիծաղեց. «Հիշում եմ այդ օրերը, ամեն դեպքում խանդել Գեւորիկին, անթույլատրելի է»: Հիշեցնենք, որ 2008 թվականին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 20-ին հրավիրած հանրահավաքում հայտարարել էր, թե Ազգային ժողովի` «մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովում որոշել է որպես ներկայացուցիչ նշանակել ՀՀՇ-ի Գեւորիկին: Նշենք, որ նա վաղուց արդեն ՀՀԿ-ի Գեւորիկն է դարձել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև