Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի համար բարոյական պատասխանատվություն եւ իր մեղքի բաժինն ունի, բա ո՞նց»

Նոյեմբեր 28,2012 20:52

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում վստահեցրեց, որ ինքը կողմ է ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու: Ուստի Aravot.am-ի դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի համար հավասարապես մեղավոր էր համարում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը չհավատաց. «Զարուհի, դու ըտենց բա՞ն ես ասել, ես այդպիսի բան չգիտեմ»:

Ինքը՝ Զարուհի Փոստանջյանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ է ինքը ասել եւ ինչ է հիմա էլ պնդում. «Ես ասել եմ՝ առաջին մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է՝ Սերժ Սարգսյանի հետ միասին: Իսկ բարոյական պատասխանատվություն կրում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այո՛, նա բարոյական պատասխանատվություն եւ իր մեղքի բաժինն ունի, բա ո՞նց: Բոլորս, այդ թվում` նաեւ  ես, ունենք պատասխանատվություն, բայց առաջին հերթին՝ այդ 3 նախագահները»:

Մենք ճշտեցինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանատվություն է կրում, որովհետեւ նա՞ է հրահրել, կազմակերպել՝ նա պատասխանեց. «Հրահրելն ու կազմակերպելը չէ, պետք է գնար եւ այդ մարդկանց կողքը գտնվեր՝ ամենադժվար պահին: Բոլորը պետք է ներկա գտնվեին այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930