Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտրիգ չի եղել

Նոյեմբեր 28,2012 20:26

Այսօր առավոտից էլեկտրոնային լրատվամիջոցները զանազան կանխատեսումներ էին անում երեկոյան կայանալիք ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի վերաբերյալ, այն համատեքստում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ եղող ուժերը պահանջելու են Լեւոն Տեր-Պետրոսյանից` անհապաղ հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, այլապես իրենք հայտարարելու են, որ լքում են ՀԱԿ-ը: Լրատվամիջոցների սպասումները, սակայն, չարդարացան:

Ընդամենը կես ժամ տեւած ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները քաղխորհրդի մյուս անդամներին ներկայացրել են մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու եւ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունների ընթացքի մասին:

Aravot.am-ի տեղեկություններով` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ որեւէ անրադարձ քաղխորհրդի նիստում չի եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930