Կալիֆորնիայի մոտ 8 100 բնակիչ երեքշաբթի օրը դարձան ԱՄՆ լիիրավ քաղաքացի Գրում է «Սան» թերթը ու նաև անդրադառնում այդ օրը ԱՄՆ քաղաքացի դարձած հայերին:
Լոս Անջելեսի Վան Նույս շրջանի բնակիչ Ռաֆիկ Սարգսյանն ասել է, որ ուրախ է ժողովրդավար պետության քաղաքացի դառնալու համար և որ այսպիսով կատարվեց նրա երազանքը: Իր ընկերոջ` Գևորգ Մամյանի օգնությամբ, որը թարգմանում էր Ռաֆիկի խոսքերը, նա ասել է, որ այս օրը կարծես իր երկրորդ ծնունդը լինի. «Սա նրա կյանքի ամենաուրախ օրերից է», – ասել է Մամյանը:
Արայիկ Աթոյանը Գլենդել է եկել նույնպես Հայաստանից. «Սա շատ ուրախ օր է: Ես սիրում եմ Ամերիկան», – ասել է Աթոյանը` ժպիտը դեմքին:
Նա իր զարմիկի` Մամյանի միջոցով բացատրել է, որ ուզում է մասնակցել ընտրական գործընթացներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ