Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը Լեւոն Զուրաբյանին հիշեցնում է, թե ինչ խնդրով է ՀԱԿ-ը ժամանակին դիմել «Ժառանգությանը»

Նոյեմբեր 28,2012 19:05

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժոովում քննարկվեց ՀԱԿ-ի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու: Առաջարկներից մեկն այն էր, որ ընտրական հանձնաժողովներում կուսակցությունները չունենան ներկայացուցիչներ, ինչի հետ չհամաձայնեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հիշեցրեց. «Ի դեպ, ասեմ, դուք բազմիցս դիմել եք «Ժառանգություն» կուսակցությանը, որպեսզի նա ձեզ տրամադրի հանձնաժողովի անդամների իր տեղերը, որպեսզի դուք ինքներդ վերահսկեք: Այս դեպքում ի՞նչ եք անելու, եթե կուսակցությունները չունենան իրենց ներկայացուցիչները»:

Գագիկ Ջհանգիրյանը փորձեց հարցը տեղափոխել հումորի դաշտ՝ պատասխանելով՝ «Էլ չենք դիմի «Ժառանգությանը»: Լեւոն Զուրաբյանը Զարուհի Փոստանջյանին ասաց, որ իրենք «Ժառանգությանը» դիմել են, քանի որ ներկա օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է: Դրան չհամաձայնեց տիկին Փոստանջյանը՝ նշելով, որ դրա կարիքն ունեցել եք, որ դիմել եք:

Ինչ վերաբերում է իրենց առաջարկին, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դրա համար կա արդեն հստակ մեխանիզմ՝ վստահված անձանց մեխանիզմն է, որը պետք է ուղղակի ուժեղացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930