Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկուհին ընդհանրապես ցավ չի զգում

Նոյեմբեր 28,2012 19:07

ԱՄՆ-ի Փաթթերսոն քաղաքում բնակվում է 13-ամյա Էշլի Բլոքերը, ով օժտված է արտասովոր ունակությամբ: Աղջիկը բացարձակապես չի զգում ոչ մի ցավ: Ծնողները Էշլիի տարօրինակ հատկության մասին իմացել են, երբ վերջինս, կոտրելով ոտքի կոճը, շարունակել է այդ վիճակով 2 օր շարունակ ազատ շարժվել: Հետաքրքրական է նաև այն, որ Էշլին ծնվելու ժամանակ ոչ մի ձայն չի հանել: 13-ամյա աղջկան իր համադասարանցիները հաճախ անվանում են «սուպերմեն» : Բժիշկները, ուսումանսիրելով Էշլիի մարմնի զգայունության աստիճանը, եկել են այն եզրահանգման, որ նա ունակ է զգալու միայն բարձր ճնշումը: Փոքր հասակում, որպեսզի աղջիկը քնած ժամանակ պատահմամբ չվնասի իր մաշկը, նրա ձեռքերի վրա հատուկ ճկուն վիրակապ են փաթաթել: Այն, որ Էշլին ցավ չի զգում դա դեռ չի նշանակում, որ նա չի տխրում կամ առավել ևս չի հուզվում: Աղջկա ծնողների խոսքով` Էշլին բավական նուրբ ու զգայուն հոգեկան կառուցվածք ունի:

Իտալական Almax ընկերությունն արտադրում է մանեկեններ՝ ներսում տեղադրված տեսախցիկներ և բարձրախոսներ, որոնք կարող են ձայնագրել գնորդների խոսակցությունները: Հեղինակների խոսքով `դա արված է նրա համար, որպեսզի մանեկենների գնորդները կարողանան առավել ճշգրիտ իմանալ իրենց խանութի հաճախորդների կարծիքը վաճառվող ապրանքի վերաբերյալ: EyeSee կոչվող յուրօրինակ մանեկեններն արժեն մոտ 4000 եվրո:

Անգլիացի նշանավոր գրող Չարլզ Դիկենսը միշտ քնել է դեմքը դեպի հյուսիս` կարծելով, որ այդպես կզարգացնի իր ստեղծագործելու տաղանդը:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930