Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի կոմպրոմիսային առաջարկը՝ իշխող կոալիցիային

Նոյեմբեր 28,2012 18:32

Այսօր ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իշխող ուժին առաջարկ ներկայացրեց՝ ՀԱԿ-ի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու հետ կապված. «Ես առաջարկ եմ անում իշխող կոալիցային, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միասնաբար մշակեն փաթեթ այն դրույթների, որոնք ընդունելի են իրենց համար»: Նշենք, որ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասել էին, որ ՀԱԿ-ի առաջարկած փոփոխություններից մի մասն իրենց համար ընդունելի է: Ուստի Լեւոն Զուրաբյանը նման առաջարկ արեց, որ գոնե այն կետերը, որոնք ընդունելի են՝ մտնեն օրակարգ:

Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց՝ ասելով, որ իշխանությանը չեք կարող պարտադրել որեւէ բան անել:  «Դուք ձեր պարտականությունները չեք կատարում, ուր մնաց թե մեր առաջարկները կատարեք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ նկատի ունի արտահերթ նիստին չգալը, որը չպետք է անեին:

Ի վերջո հարցի քննարկումը հետաձգվեց՝ Լեւոն Զուրաբյանի համաձայնությամբ, բայց պայմանով, որ երբ ուզենա, հանձնաժողովի որ նիստին ցանկանա, այն նորից կարող է դառնալ քննարկման առարկա: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Սա անում ենք նրա համար, որ ցույց տանք՝ մենք պատրաստ ենք կոմպրոմիսի գնալ, պատրաստ ենք կառուցողականության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930