Դեվիդ Գեյլ` մարդ, ով սովոր է կյանքն ապրել իր կողմից ստեղծված սկզբունքներով: Սակայն ճակատագրի կտրուկ շրջադարձը նվիրված հորը, հայտնի պրոֆեսորին եւ մահապատժի հակառակորդին տանում է մահապարտների խուցը: Պատճառը` Գեյլը սպանել է ակտիվիստուհի Կոնստանցի Խառավեյին: Որոշման դուրս գալուց երեք օր առաջ Դեվիդը համաձայնվում է հարցազրույց տալ լրագրող Բիթսի Բլումին:
Վերջինս հասկանում է, որ միայն այս մեկ հարցրազրույցով չի կարող սահմանափակվել եւ Գեյլի կյանքը իր ձեռքերում է: Հարցականի տակ դնելով իր իսկ անվտանգությունը, սկսում է փորփրել Կոնստանցիի մահվան պատճառները:
2007թ. դուրս եկած «Դեվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը թրիլլեր, դրամա եւ կոմեդիկ ժանրերի մեջ է: Սցենարիստը Չարլզ Ռենդոլֆն է, իսկ ռեժիսորը` Էլան Պառկերը: Դերակատարներն են` Քեվին Սպեյսը, Քեյթ Ուինսլեթը, Լորա Լիննին, Գաբրիել Մաննը, Մեթ Կրեվենը, Լեոն Ռիպպին, Ռոնա Մետրեն, Էլիզաբեթ Ուեսթը, Կլեո Կինգը…
Դեպքերը զարգանում են ԱՄՆ-ում եւ Գերմանիայում:
Ֆիլմի մասին կարծիքները շատ են: Դրանցից մի քանիսին հանդիպեցինք նաեւ ֆեյսբուքյան` «Ինչ կինո կարել է նայել այսօր» էջում: Օգտատեր Սոնա Պետրոսյանը գրել էր` ծանր ֆիլմ է, իսկ Արմինե Նալբանդյանն էլ կարծում է, որ շատ ուժեղ եւ լուրջ ֆիլմ է:
Նկատեցինք նաեւ, որ տարբեր պորտալներում խորհուրդ էր տրվում դիտել «Դեվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը:
Արամ Արարատյան