Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրվում է զենք եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու եւ պահելու մեջ

Նոյեմբեր 28,2012 18:26

Դատապարտյալ Ջ. Սլոյանի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Ա. Սուքիասյանի կողմից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու եւ պահելու մասով քննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`  Ա. Սուքիասյանը, ով  1990-ական թվականներին հանդիսացել է ՀՀ ՆԳՆ տրանսպորտային ՆԳ վարչության օպերլիազոր, նույն ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել եւ պահել «ԱԿ-74» մոդելի ինքնաձիգ եւ թվով 856 հատ մարտական փամփուշտ` 3 պահունակներով: Նշված հրազենը եւ փամփուշտները խուզարկությամբ հայտնաբերվել են 2012թ. հունիսի 13-ին` նրա վարձակալած բնակարանում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930