Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարդանք Աղասի Այվազյան, փորձենք յուրացնել նրա դասերը». Հասմիկ Պողոսյան

Նոյեմբեր 28,2012 17:43

«Իր տեսակի մեջ այս հետաքրքիր միջոցառումը եւս մի քայլ է, որ պատմության փոշին մոռացության չմատնի մեր մտավոր մշակույթին վերաբերող արժեքները»,-այս մասին «Այվազյանական ընթերցումներ»-ի վերաբերյալ ասել է ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Նրա պնդմամբ արձակագիր Աղասի Այվազյանի ոչ միայն գրականությունը, այլեւ թատերագրությունը, կինոսցենարները, առհասարակ ողջ արվեստը արժեւորում է հայ ժողովրդի լավագույն հատկանիշները եւ ցույց է տալիս գալիքը:

«Այվազյանական ընթերցումներ» գրքի խմբագիր Անի Փաշայանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 23-ին` գրողի ծննդյան օրը տեղի ունեցած ելույթների արդյունքում է ստեղծվել այս գիրքը: Լավագույն զեկույցները տեղ են գտել գրքում եւ ներկայացնում են Աղասի Այվազյանի հարուստ գրականության, կինոյի, թատրոնի եւ նրա կողմից հիմնադրած «Հայություն» թերթի մասին նյութեր.

«Աղասի Այվազյանը հայ իրականության ամենախոշոր արձակագիրներից մեկն է, որի ժամանակը հետաքրքիր ընթացք է ունեցել: Բազմաշերտ ու բարդ ստեղծագործող է, ով գրել է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն »:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ Այվազյանի ստեղծագործություններում մշտապես առկա է բարու եւ գեղեցիկի փնտրտուքը, մարդկային որակների կարեւորումը, լեզվի հրաշալի կուլտուրան.

«Կարդանք Աղասի Այվազյան, եւ ոչ միայն կարդանք, այլեւ փորձենք յուրացնել նրա դասերը, ապրել նրա թողած մեծ ժառանգության պատգամներով: «Այվազյանական ընթերցումները» չափազանց օգտակար եմ համարում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930