Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից՝ Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
«Փաստինֆո»