Լրահոս
Օրվա լրահոսը

Համբիկ Սարաֆյան. «Հայաստանի մեծահարուստներից երեւի ակնկալելի կլիներ, որ դրա կրկնապատիկը հավաքված լիներ»

Նոյեմբեր 28,2012 17:38

Նախօրեին իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը դժգոհել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնի գրանցած արդյունքներից: Հիշեցնենք, որ այս տարվա դրամահավաքին մոտ 21.5 միլիոն դոլար էր հավաքվել, որից մոտ 12 միլիոնը փոխանցել էին ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, 1,2 միլիոնը Եվրոպայում բնակվող հայերը, իսկ ԱՄՆ-ում բնակվող հայերը 3 միլիոն դոլար էին փոխանցել: «Քիչ են տվել, այո: Ես ասում եմ քիչ է հավաքվել, վա՞տ եմ ասում: Եթե 31 միլիոնի փոխարեն 21 միլիոն է հավաքվել, կարծում եմ՝ լավ չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով իշխող կուսակցության ներկայացուցչի այս հայտարարությանը ՍԴՀԿ ԿՎ անդամ Համբիկ Սարաֆյանն ասաց. «Վերջնական թվերը չգիտեմ՝ թե որտեղից ի՞նչքան է հավաքվել, Հայաստանից ի՞նչքան է հավաքվել: Հարցն ի՞նչ է, ակնկալությունն ի՞նչ է: Ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ուղղակի, մի քիչ տարօրինակ է թվում, որ այդ կուսակցությունը, այդ մարդիկ պիտի նման կարծիք հայտնեն, մանավանդ, որ գումարի առյուծի բաժինը սփյուռքն է նվիրաբերել: Հայաստանյան իշխող, Հայաստանի մեծահարուստներից երեւի ակնկալելի կլիներ, որ դրա կրկնապատիկը հավաքված լիներ, որովհետեւ հնարավորությունների առումով, բոլորն էլ շատ մեծ հանրավորություններ ունեն, բայց արի ու տես, որ այդպիսի բան չկա: Բարեգործությունն այդ մարդկանց համար ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան իսկական բարեգործություն»:

Ի դեպ, այս տարվա դրամահավաքից դժգոհ էին նաեւ սփյուռքյան գործիչները: Մասնավորաբար, նման դժգոհություն «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում բարձրաձայնել էր նաեւ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: Մեր դիտարկմանը, Համբիկ Սարաֆյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ ինչն է չափանիշը: Անցյալ տարվանից ավել հավաքվեց, որոշ տարիներից, գուցէ, քիչ է: Պարզ է, հավաքված գումարն այդպիսի հսկայական գումար չէ, որ ինչ որ հարցում բեկում մտցնի, բայց նաեւ կոնկրետ հարցեր լուծելու առումով նպաստ կբերի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930