Չնայած դեռ մեկ ամիս կա մինչ տարվա ավարտը, սակայն «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունն արդեն ընտրել է 2012թ. լավագույն լուսանկարները: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը:
Զարմանահրաշ նկարները պատկերում են այս տարվա լրատվության խոշոր պատմությունները` սկսած Լոնդոնի օլիմպիական խաղերից մինչև ԱՄՆ-ում Սենդի փոթորիկից առաջացած ավերածությունները և Սիրիայի պատերազմը:
Լավագույն լուսանկարների շարքում է նաև հայազգի լուսանկարիչ Սքաութ Թուֆանկջյանի գործը: Լուսանկարում, որն արվել է այս տարվա օգոստոսին` նախընտրական քարոզարշավի ժամանակ, պատկերված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման գրկախառնված: Լուսանկարը հայտնի դարձավ, երբ հայտնվեց նախագահի Թվիթերի էջում, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Օբաման հաղթել է ընտրություններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ