Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. Թող իրենց կոկուլիկներին զոռ տան, ու տեսնեն արժե՞ր Արարատ սարը մեր մարզիկների կրծքից հանել

Նոյեմբեր 28,2012 17:09

«Տարածաշրջանում չկա մի երկիր, որ արտաքին քաղաքականության ոլորտում այսպիսի հիմարագույն վիճակում լինի, ինչ Հայաստանը: Գլուխգործոցը՝ հայ թուրքական արձանագրություններն են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, երբ նրան հիշեցրինք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հետևյալ դրույթը. «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին»:

Այնուհետև, գնահատելով վերջին հինգ տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները, Գ. Եղիազարյանը շարունակեց. «Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի ոչ մի կետ կատարված չէ»:

Զրույցը շարունակելով՝ Գ. Եղիազարյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ-թուրքական «սպորտային» դիվանագիտությունը հանրությանը որպես դրական քայլ է ներկայացրել, ինչը «ծայրից ծայր խայտառակություն է»: Նրա կարծիքով՝ «դա ոչ թե պարծենալու բան է, այլ ՀՀ դիվանագիտության խայտառակ էջերից մեկն է արձանագրվել»:

Ասվածի առիթով մեր զրուցակիցը մի միջադեպ ներկայացրեց. «Վերջերս Էրդողանը մի խայտառակ հայտարարություն է արել: Քմծիծաղ տալով՝ Ալիևին ասել է, թե ոչ երնեկ Ձեզ, որ Դուք հաճախ եք հանդիպում ՀՀ նախագահի հետ: Ես ընդդիմություն եմ, բայց դրանից վատ եմ զգացել: Ուզում եք՝ ասեք ֆուտբոլային, պինգպոնգային, բասկետբոլային դիվանագիտություն…Այ, սա է արդյունքը թուրքերի հետ նման կատակների: Թող իրենք հիմա իրենց կոկուլիկներին զոռ տան, ու տեսնեն արժե՞ր արդյոք այսքան բանից հետո ֆուտբոլի ժամանակ Արարատ սարը մեր մարզիկների կրծքից հանել: Թող կոկուլիկներին զոռ տան ու կտեսնեն, որ լրիվ ախմախ են»:

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանն արտաքին քաղաքականության ոլորտում հաշվի առնելով բացթողումները, այնուամենայնիվ, դրական առաջընթաց տեսնում է ու նշում. «Նախաձեռնողական քաղաքականություն ասելով չպիտի պատկերացնենք միայն մեր ԱԳ նախարարության կողմից հնչեցրած ազդակները, հայտարարությունները: Մեր արտաքին քաղաքականության նպատակն այն է եղել, որ ակտիվորեն Հայաստանը ընդգրկեր միջազգային ինտեգրացիոն գործընթացներում : Այդ առումով մենք իհարկե նախաձեռնողի դերում եղել ենք, բայց շատ դեպքերում առաջին ջութակի դերում չենք եղել: Այն, որ թեկուզ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ համեմատենք ու միայն Ղարաբաղի կտրվածքով դիտարկենք, գուցե կարող էինք ավելի նախաձեռնող լինել, քան կանք: Բայց ընդհանուր արտաքին քաղաքականության տեսանկյունից նախաձեռնող ենք. օրինակ՝ Եվրասիական գործընթացներից հետ չմնալու սկզբունքները, եվրաինտեգրումը, բոլորը նորմալ պահպանվում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930