Կոնգրեսականները հայտարարում էին, որ եթե հաջողվի 500 հազար մարդու դուրս բերել, ապա իշխանափոխություն կկարողանան կատարել: Այսօր այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցին՝ փաստորեն, չհաջողվե՞ց 500 հազար քաղաքացու դուրս բերել՝ ոչ դրական, ոչ բացասական պատասխան չտվեց՝ խիստ դիվանագիտորեն պատասխան տալով. «Դուք աչքեր չունե՞ք, չե՞ք տեսնում»:
Լրագրողները նաեւ փորձեցին ճշտել տեղեկությունները, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս քաղաքականությունից եւ ավելի երիտասարդներին է իր տեղը թողնում: Այս առնչությամբ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրեն առաջին նախագահն այդ մասին դեռ չի ասել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի