Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ճիշտ հաշվարկված «պաուզաների» եւ դրա լավագույն մասնագետի՝ Տեր-Պետրոսյանի մասին

Նոյեմբեր 28,2012 16:52

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչի են ուղղված կոնսուլտացիաները, որ ի՞նչ լինի՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Որ ձեւավորվի նոր վիճակ: Ժողովուրդը տեսնում է, որ կա քաղաքական ուժերի համախմբվածություն, կա հստակ մարտահրավեր, եւ ժողովուրդը հասկանա, որ եկել է …պահը, որովհետեւ այլ կերպ՝ տեխնիկական փնտրտուքների մասնակցությամբ հարցերը չեն լուծվում, ինչպես տեսաք»:

Կարծում եք, երկար ժամանակ ոտքի կանգնելու նման դադարից հետո հնարավո՞ր է փոփոխություն կատարել՝ հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք շատ ավելի մեծ պաուզաներ ենք արել, հավատացեք: Անգամ Ղարաբաղյան շարժման ժամանակ՝ 88-91 թիվը եղել են սրանից ավելի մեծ դադարներ: Դա ոչ մի նշանակություն չունի: Ճիշտ հաշվարկված պաուզաները նաեւ շատ լուրջ էլեմենտ են՝ իրական քաղաքական գործընթացի կառուցման հարցում: Ի դեպ, ասեմ ձեզ, որ դրա լավագույն մասնագետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Նա դա ապացուցել է 88-91 թվականին, 2007-2005-ն ընկած այս ժամանակաշրջանում: Գտեք այլ   քաղաքական ուժ կամ գործիչ, որը կարողացել է կառուցել այսքան հզոր քաղաքական գործընթացներ՝ ժողովրդի մասնակցությամբ: Գտե՛ք եւ ասե՛ք»:

Հարցին, այսինքն՝ Դուք վստահություն եք հայտնում, որ եթե էլի ՀԱԿ-ը որոշի ոտքի հանել ժողովրդին, նույն մասսաները կգա՞ն՝ Լեւոն Զուրաբյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք կարծում եք՝ հայ ժողովուրդը հանձնվո՞ղ ժողովուրդ է: Եթե դուք հաշտվել եք, հաշտվեք: Մենք չենք հաշտվել եւ ոչ մի ժողովուրդ, որ ապրելու իրավունք ունի, չի կարող հանձնվել ավազակապետությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930