Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Իշխանությունները սարսափած են այս ընտրական փաթեթից»

Նոյեմբեր 28,2012 16:37

ՖՈՏՈԼՈՒՐ

«Անհեթեթություն եմ համարում»,- այսօր Aravot.am-ի հարցին՝ Հրայր Թովմասյանի՝ թանաքի հետ կապված եւ Դավիթ Հարությունյանի՝ քվեաթերթիկների հետ կապված հակափաստարկները Ձեզ համար ընդունելի՞ էին, այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր նա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց իր առաջարկները՝ Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Պարզվում է՝ իրենք էին ամենաշատը մտահոգված ընտրակեղծիքների պրոբլեմով: Ես էլ դա ասեցի՝ եթե ձեր կարծիքով ներկայացված մեխանիզմները ավելացում են ընտրակեղծիքների ծավալը, վախեցողը մենք պետք է լինեինք, բայց մենք չենք վախենում: Մենք ասում ենք՝ գնացեք այդ քայլերին, որովհետեւ ընտրակեղծիք այս երկրում անցկացնել կարող է միայն իշխանությունը: Իրենք փաստորեն ավելի շատ են մտահոգված ընդդիմության ձայներով, քան թե մենք: Անհեթեթություն է դա ուղղակի: Բնական է, որ ցանկացած մեխանիզմի մեջ կան թերություններ: Նույն դրոշմակնքման հետ, հենց իրենք ապացուցեցին, եւ խնդիրը, կներեք, շատ հնարավոր է, կապված էր չարամտության հետ: Այսինքն, չարամտորեն ուղղակի անորակ թանաք էր բաժանվել ընտրատեղամասերի հանձնաժողովներին: Հիմա, բնականաբար, ինչ չարամտություն ուզենան, կարող են կիրառել ցանկացած մեխանիզմի դեպքում: Բայց եթե մենք, որպես ընդդիմություն, դա պահանջում ենք, մենք դրանից չենք վախենում: Թող ընդառաջեն մեզ, եթե պատրաստ են նորմալ ընտրություններ անցկացնել»:

Նա նաեւ նշեց, որ պատրաստ են գնալ կոմպրոմիսների, դրա համար էլ համաձայնեցին հարցի քննարկումը հետաձգել. «Բայց ես տեսնում եմ, որ որեւէ նշան, որեւէ նշույլ մեկ պուճուր հարցում, օրինակի համար ասեին, լավ, վիդեոկամերաներին համաձայն ենք, որեւէ հարցում, որը կարող էր վստահությունը բարձրացնել այս ընտրությունների նկատմամբ, նրանք մերժեցին: Իրենց պահվածքից էլ արտահերթ նիստին չմասնակցելու, երեւում էր, որ իշխանությունները սարսափած են այս ընտրական փաթեթից: Սա ամենալավ ապացույցն է, այս իրենց սարսափը, որ մեր փաթեթը կնվազեցներ ընտրակեղծիքների հավանականությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930