Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՅԴ-ն մեզ չի ասել, որ որեւէ դեպքում չի միանա մեր նախաձեռնությանը»

Նոյեմբեր 28,2012 16:12

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ե՞րբ եք նախաձեռնելու արտահերթ նիստի հետ կապված ստորագրահավաքը՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, պատասխանեց. «Երբ որ նախաձեռնենք: Պետք է շատ հստակ հարցը ձեւակերպենք: Դրա վրա մենք աշխատում ենք, կոնսուլտացիաների մեջ ենք մեր խորհրդարանական գործընկերների հետ: Երբ որ այդ հարցերում հստակություն մտցվի, մենք անմիջապես կկազմակերպենք»:

Հարցին՝ հապաղելը արդյոք պայմանավորվա՞ծ է նրանով, որ արտահերթ նիստին ներկա քաղաքական ուժերը ստորագրահավաքին կողմ չեն՝ նա պատասխանեց. «Ի՞նչն է հետաձգվել: Դուք համարում եք, որ 1-2 օրը ինչ-որ բան որոշո՞ւմ է: Ո՞ւր է, հապաղում չկա դեռ»:

Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը մյուս խմբակցությունների հետ քննարկվել է, եւ կոնսուլտացիաները շարունակվում են՝ պե՞տք է դիմել ՍԴ, եթե դիմել, ապա ի՞նչ հարցադրումով:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ն նշեց, թե չի միանալու նախաձեռնությանը, քանի որ իրավական հարցեր կան, մյուս խմբակցություններից պատասխան ստացե՞լ եք՝ նա պատասխանեց. «Նախ մենք ՀՅԴ-ի հետ կոնսուլտացիաները չենք ավարտել: Մեզ չեն ասել, որ որեւէ դեպքում, որեւէ իրավական ձեւակերպման դեպքում նրանք չեն միանա մեր նախաձեռնությանը, գոնե մեզ նման բան չի ասվել: Կոնսուլտացիաները շարունակվում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930