Լրահոս
Օրվա լրահոսը

Hürriyet Daily News. «Երևան-Վան չվերթը կբացվի երկու շաբաթից»

Նոյեմբեր 28,2012 16:00

Վան քաղաքի գործարարների Վան-Երևան չվերթներ սկսելու երկու տարվա ջանքերը վերջապես տվեցին իրենց արդյունքը: Չվերթը կխթանի ոչ միայն առևտրի զարգացմանը, այլև զբոսաշրջությանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Վան քաղաքի գործարար Այդան Ֆիդանը թերթին ասել է, որ երկու քաղաքների միջև չվերթները կսկսվեն երկու շաբաթից. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, չնայած, որ օդային տարածքը բաց է: Սա ակնհայտ հակադրություն է: Մենք ուզում ենք, որ բացվի սահմանը», – ասել է Ֆիդանը և նշել, որ Վանի և Երևանի միջև հեռավորությունն է 230 կմ. «Եթե սահմանը բաց լիներ, այդ ճանապարհը կարելի էր մեքենայով անցնել: Այժմ պետք է ինքնաթիռով անցնես այս (կարճ) տարածքը: Վանից ինքնաթիռով Երևան հասնելը 25 րոպե կտևի: Ամբողջ ուղևորությունը ամենաշատը մեկ ժամ կտևի»:

Այդան Ֆիդանը հայտնել է, որ մոտ 30 տեղական տուրիստական ընկերություններ ստեղծել են շրջագայության փաթեթ, որը կնպաստի երկու քաղաքների միջև զբոսաշրջությանը: Նա նաև նշել է, որ թռիչքի տոմսը կարժենա 120 լիրա (27 000 դրամ):

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930