Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The Financial. «Մեխիկոյում որոշել են տեղափոխել Ալիևի արձանը»

Նոյեմբեր 28,2012 15:41

Հեյդար Ալիևի արձանի հարցով Մեխիկոյում ստեղծված հանձնաժողովը խորհուրդ է տվել տեղափոխել արձանը, որը տեղադրվել է Մեքսիկայի մայրաքաղաքի գլխավոր զբոսայգում: Գրում է «Ֆայնենշըլ» թերթը:

Հանձնաժողովի անդամ Գաբրիել Գուերան նոյեմբերի 23-ին ասել է, որ հանձնաժողովը կոչ է անում բրոնզաձույլ արձանը Չափոլթեփեք այգուց տեղափոխել Ռեֆորմա պողոտա:

Ադրբեջանը մոտ 5 միլիոն դոլար է տվել Մեխիկոյին, որպեսզի վերանորոգեն այգին, որտեղ տեղադրվել է արձանը: Այգու այդ անկյունը անվանակոչել էին «Ադրբեջանա-մեքսիկական բարեկամության այգի»:

Բաքուն զգուշացրել է, որ արձանի տեղափոխումը սպառնում է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը և նույնիսկ հնարավոր է համարում Ադրբեջանի դեսպանատան փակումը և ադրբեջանական ներդրումների կասեցումը Մեքսիկայում:

Արձանի շուրջ աղմուկը բարձրացել էր, երբ Մեխիկոյի բնակիչները բողոքել էին, որ Ալիևի պես ավտորիտար գործչի հուշարձանը վիրավորում է իրենց:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930