Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Բաքու գնալ չարժեր»

Նոյեմբեր 28,2012 15:13

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան՝ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունը մտել է փակուղի»,- այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, հավելելով, որ ամեն դեպքում՝ համանախագահողները փորձում են անպայման մեկնարկ տալ բանակցություններին՝ պատերազմի հնարավոր հավանականությունը նվազեցնելու համար:

Ըստ Մանոյանի՝ խնդիրն այն է, որ համանախագահողները փորձում են հավասարության նշան դնել մեր եւ Ադրբեջանի միջեւ, համարելով, որ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու հարցում կա երկուստեք մեղավորություն:

Մանոյանը համոզված է՝ մեզ եւ Արցախին մնում է ակտիվացնել ճիգերը, որպեսզի Արցախի ճանաչումն իրականություն դառնա: Ի վերջո՝ «Ադրբեջանը պետք է հասկանա, որ չի կարող բանակցությունները պատանդ պահել»:

Մանոյանն անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Բաքու կատարած այցին, շատ բան չասաց, սակայն կարծում է. «Ասել թե` Բաքվում կայանալիք բոլոր համաժողովներին պետք է մասնակցել, ճիշտ չի լինի: Վերջին դեպքն էլ փաստեց այն, որ պետք է նախ հաշվի առնել, թե ինչ համաժողով է դա: Ճիշտ է ՝ Ադրբեջանն էլ խայտառակ եղավ, բայց չարժեր մասնակցել համաժողովին»:

Խոսելով սիրիահայերի մասին, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչը նշեց, հայ համայնքը շարունակում է մնալ Սիրիայում, թեեւ վիճակը ծանր է, բայց, բարեբախտաբար, ամենավատագույնը չէ. «Հայ համայնքը թիրախ չի դարձել տեղի ունեցած իրադարձությունների: Ու քանի որ վերջինը մնալու է Սիրիայում, հետեւաբար պետք է աջակցել գոնե այն մարդկանց, ովքեր գալիս են Հայաստան: Պետությունն ամեն ինչ արել է Հայաստան եկած սիրահայերի համար, սակայն կան բաներ, որոնց մասին չպետք է բարձրաձայնել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930