Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «90-ականներին լույսերը հանգում էին, քվեաթերթիկները փոխվում էին»

Նոյեմբեր 28,2012 15:08

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀԱԿ-ի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, որը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ներկայացված առաջարկների մասին կառավարության տեսակետը բացասական էր:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այս նախագիծն արդեն դեժավյու է: Լեւոն Զուրաբյանն առաջարկել էր բութ մատի թանաքոտում, որի օգտագործած լինելը երեւում է: Ըստ Հրայր Թովմասյանի, «մատների թանաքոտումը անգամ Վրաստանում տասնյակ խնդիրներ է առաջացրել: Սկսած նրանից, որ դռան բռնակների, աստիճանների բազրիքների վրա թանաքի հետքը մնում էր, այսինքն՝ մարդը դեռ չմասնակցած ընտրության, ցույց էր տալիս, որ թանաքը բազմակի օգտագործվել է»:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, ըստ նրա, դա ձեռնտու է առհասարակ խոշոր կուսակցություններին. «Իտալիայում փոփոխության նպատակը բնավ էլ դա չէր, կառավարման ձեւի հետ էր կապված»:

Հաջորդ առաջարկը քվեաթերթիկները որպես հաշվառման փաստաթղթեր չլինելն էր: Նախարարն ասաց, որ Ալժիրում, Բուլղարիայում կա դա՝ ավտոբուսներում կա, ամեն տեղ կա քվեաթերթիկ, բայց դրանց արդյունքում կորելու են այն մեխանիզմները, որ հնարավոր էր անճշտություններ ունենալ, դրանց արդյունքում բողոքարկել ընտրությունների արդյունքները, որեւէ տեղ քվեաթերթիկ տեսնելով, կարող ենք տեղեկանալ՝ դա որտեղի՞ց: Ըստ նրա, դա կարուսելի վերահսկման լավագույն տարբերակը չէ. «Կարող եմ ամբողջ ընտրախախտումների որակական ու բովանդակայինն ասել: 90-ականներին, այո, լույսերը հանգում էին, քվեաթերթիկները փոխվում էին: Հիմա այս դեպքում քվեաթերթիկների փոխվելու հավանականությունը զրոյացված է, որովհետեւ դրանք հատուկ հաշվառման փաստաթղթեր են, եւ փոխվելու դեպքում միանգամից անճշտություն է առաջանալու: Այդ դեպքում ոչ մի անճշտություն չի լինի, որովետեւ ոչ ոք չի իմանա երկրում քանի քվեաթերթիկներ են տպվում, եւ ես Հրայր Թովմասյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները կհանեմ, կփոխեմ, կդնեմ Լեւոն Զուրաբյանինը»:

Նախարարը նաեւ նշեց՝ ժամկետային զինծառայողներին ընտրական իրավունքից զրկելը հակասահմանադրական է, ինչն առաջարկում էր Լեւոն Զուրաբյանը: Գագիկ Ջհանգիրյանը հորդորեց կարճ կապել ու հստակ ասել ի՞նչ է իր ասածը: Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց՝ կառավարության պատասխանը ոչ է, եթե դա եք ուզում իմանալ:

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ այն կետերը, որոնց կողմ եք, կարո՞ղ ենք առանձնացնել, առանձին բերենք՝ ընդունեք: Նա պատասխանեց. «Կիկոսի մահը չի, երբ որ բերեք, այն ժամանակ կասենք: Մենք չենք ասում կընդունենք, ասում ենք՝ բերեք՝ քննարկենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930