Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, այսօր «Հայացք» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մենք միշտ բաց ենք եղել հաղորդակցության առջև, հանդիպել, լսել բոլոր կուսակցությունների տեսակետները։ «Ժառանգության» և ԲՀԿ-ի միջև եղել է մի հանդիպում, եթե ԲՀԿ-ի ղեկավար մարմինն իր նախագահով համաձայնի, դրանք կշարունակվեն: Ես փորձել եմ ինտրիգային ստորգետնյա խորհրդակցություններից հեռու պահել «Ժառանգությանը»։
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ հավելեց. «Ով ուզում է հավաքական թեկնածություն կազմել, մենք պատրաստ ենք։ Եթե Հայաստանն ունենա դե յուրե նոր իշխանություն, ես պատրաստ եմ լինել այդ հավաքական թեկնածության մասնիկը։ Եթե երիտասարդությունը, քաղաքացիական հասարակությունը ոտքի կանգնի, ես կարող եմ լինել ինչպես այդ հավաքական թեկնածությունը, այնպես էլ պարզապես դրա մասնակիցը։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների, ես մասնակցելու եմ, որքան էլ լինեն խայթոցներ, չար հայտարարություններ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ «Ա1+»-ի