Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր Արմեն Գասպարյանը մտավախություն ունի, որ եկեղեցին կխոչընդոտի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին

Նոյեմբեր 28,2012 14:29

Այսօր «Հայելի» ակումբում ռեժիսոր Արմեն Գասպարյանը խոսեց «Հայկական հաց» ֆիլմի շուրջ հայ եկեղեցու դրած արգելքից: Ռեժիսորն ասաց, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել տարեսկզբին եւ մասնակցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Հիշեցնենք, որ «Հայկական հացը» գերմանառուսական համատեղ արտադրության լիամետրաժ-վավերագրական ֆիլմ է, որում հայկական տուֆը «ուղեւորվում» է Մոսկվա` հայկական եկեղեցի «դառնալու» համար:

Արմեն Գասպարյանը նշեց, որ ֆիլմի օպերատորը` Գագիկ Հարությունյանը, Մոսկվայի «Ռադոնեժ» փառատոնում ճանաչվել է  լավագույն օպերատոր. «Ֆիլմը «Հայկական հաց» է կոչվում, սակայն ոչ մի տեսարանում հաց չկա: Հացը դա այն քարն է, որը, այսպես ասած, հավատի է վերածվում: Նկարահանումները տեւել են երկու տարի, քանի որ անընդհատ խոչընդոտներ էին առաջանում: Աշխատանքները չորս անգամ դադարեցվել են, քանի որ ռուսական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Էզրասը, չգիտես ինչու, որոշեց, որ ես իրավունք չունեմ նկարահանել, բայց, միեւնույն է, ես ավարտեցի ֆիլմը»:

Ռեժիսորը պատմեց, որ հայ-ռուսական սահմանին նկարահանումներ կատարելու համար թույլտվություն էր ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, բայց Մոսկվայից զանգ ստացավ, թե իր նկարահանումներն ապօրինի են եւ արգելվում են. «Հավանաբար, եկեղեցին մտածեց, թե ես անկախ լրագրող եմ եւ ուզում եմ եկեղեցու գործունեության մեջ ինչ- որ բաներ բացահայտել: Սանկտ Պետերբուրգի սուրբ Կատարինե եկեղեցու հոգեւոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը արգելեց ֆիլմի մասնակցությունը Պետերբուրգում կայանալիք փառատոնին, քանի որ, ըստ նրա, ֆիլմը չի կարող ներկայացնել Հայ առաքելական եկեղեցուն: Մայր Աթոռից ինձ պատասխանեցին, որ նա չի կարող արգելել, քանի որ եկեղեցու անունից պաշտոնական հայտարարություն կարող է անել միայն կաթողիկոսը: Արգելքի պատճառները հասկանալու համար նամակ ուղղեցի Մայր Աթոռ, բայց դիվանատնից պատասխան ստացա, որ եկեղեցին չի կարող պատասխանել իմ հարցին, քանի որ չունի պատասխան»:

Ռեժիսորը հավելեց, որ Իտալիայում նոր ֆիլմ նկարահանելու առաջարկ է ստացել, որի սյուժեն կապ ունի եկեղեցու հետ. «Մտավախություն ունեմ, որ կրկին եկեղեցին կխոչընդոտի: Խնդիրն այն է, որ ալգելքը պատճառաբանված չէ: Եթե ֆիլմը վատն է, ինչու է ամբողջ աշխարհը ցուցադրում եւ մրցանակներ տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930