Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանին հաստատել է 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

Նոյեմբեր 28,2012 14:18

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն»  բժշկական  կենտրոն»  փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:  «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում  է  պայմանագրային  ամրագրմամբ՝  բժշկական  կենտրոնի  հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժ. անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000  (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:

Հաշվի  առնելով  Երևանի  վարչական շրջանների  ղեկավարների  կողմից  ներկայացված  առաջարկությունները,  ինչպես  նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:

Երևանի ավագանին հավանություն է տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև  Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ  տեղադրելու մասին որոշման նախագծերին:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930