Լրահոս
Օրվա լրահոսը

«Թափանցիկ» հանդիպում՝ առանց իրավապաշտպանների եւ լրագրողների

Նոյեմբեր 28,2012 14:13

Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում կայացել է ոստիկանության մարզային վարչության ղեկավարության հանդիպումը «հասարակայնության ներկայացուցիչների հետ»: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը, այդ հանդիպման նպատակը եղել է «ոստիկանության և հասարակության միջև կապի ամրապնդումը, անմիջական շփման միջոցով թերությունների ու խնդիրների վեր հանումը և վստահության ու թափանցիկ աշխատանքի մթնոլորտի ստեղծումը» : Հանդիպմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարներ, դպրոցների եւ բուժհաստատությունների տնօրեններ, ուսանողներ, վետերաններ, հ/կ-ների եւ բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներ: Ժողովը բացել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել բնապահպանական խնդիրների, անչափահասների հետ տարվող աշխատանքի, ինչպես նաև հասարակական նշանակության հարցերի, մասնավորապես՝ ճանապարհային նշանների, փողոցներում լուսակիրների տեղադրման ու երեխաներին դրանց ուսուցման կանոնների, աղբահանության վերաբերյալ:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը ներկաներին առաջարկել է մասնակցել «բաց եւ թափանցիկ զրույցի»: Մարզի գլխավոր ոստիկանը ընդգծել է իրավախախտումների հանդեպ քաղաքացիական վերաբերմունքի դրսևորման կարևորությունը, որին հասնել կարելի է միայն հասարակության վստահության ու ակտիվ համագործակցության միջոցով:

Հերթական անգամ ոստիկանության մարզային վարչության պետը հանդիպում է ունենում «հասարակայնության ներկայացուցիչների հետ», եւ հերթական անգամ հանդիպումը կայանում է մարզպետարանի դահլիճում՝ առանց մարզի իրավապաշտպան կառուցների՝ Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի եւ մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի մարզային գրասենյակի ներկայացուցիչների, մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930