Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ոչ միայն Մարտի 1-ին սպանվածներն են զոհ, մենք բոլորս այս հանցագործության զոհն ենք»

Նոյեմբեր 28,2012 13:20

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարտի 1-ի դեպքի բացահայտման  նոր ժամանակավոր հանձաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը ելույթ ունեցավ. «Մարտի 1-ի զոհերի ծնողներն այստեղ են: Ոչ միայն իրենց զավակներն են զոհ, մենք բոլորս այս հանցագործության զոհն ենք, բոլորս: Մենք բոլորով պետությունից հիմա ուզում ենք պատասխան ստանալ, թե ով է պատասխանատու այդ պետական հանցագործության  համար: 5 տարի է՝ ոչ մի պատասխան չունենք: Միջազգային հանրությունը դրել է խնդիր: ԵԽԽՎ բանաձեւն ասում է՝պետական մարմինները պետք է բացահայտեն պատասխանատվության շղթան: Իրականացվում է Մարտի 1-ի հանցագործություների պարտակման եւ կոծկման ծրագիր: Եթե այդպես չէ, եթե այստեղ կան մարդիկ, որ այս գնահատականին համաձայն չեն, ապա լավագույն ձեւն այն է, որ ստեղծենք նման հանձնաժողով, որոնք կամ կհաստատեն կամ կհերքեն դա: Մենք մեր ֆրակցիայի անունից մինչեւ ուրբաթ օրը կներկայացնենք նամակ ԱԺ նախագահին՝ այս օրինագիծը արտահերթ նախագիծ համարելու պահանջով: Ճիշտ է, այս նստաշրջանում արդեն դա հնարավոր չի լինի իրականացնել, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դա լինելու է մեր խմբակցության կողմից առաջարկված արտահերթ նախագիծ: Մենք պետք է կարողանանք վերականգնել ժողովրդի եւ հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, որը խարխլված է հենց Մարտի 1-ի դեպքերից: Լավագույն քայլը, որ մենք կարող ենք անել, դա այն է, որ ստեղծենք այս հանձնաժողովը»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ նշեց, որ մեծամասնությունը դրանով ցույց կտա, որ պատրաստ է ինչ-որ քայլ անել:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց՝ «Միանշանակ է, որ դատական իշխանությունն այս գործերով իր առաքելությունը չի կարողանում անել: Սա այս պահին մնում է միակ միջոցը,որ հնարավորություն կընձեռի բացահայտել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930