Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքուն Երեւանին կոչ է անում հրաժարվել «ոչ մի թիզ հող» սկզբունքից

Նոյեմբեր 28,2012 13:01

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար։ Այդ մասին երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

«Ցավոք, համանախագահների Երեւան կատարած վերջին այցերի արդյունքները հիմք չեն տալիս խոսելու դրական տոների մասին։ Երեւանը պետք է հրաժարվի «ոչ մի թիզ հող, ոչ մի քայլ ետ» սկզբունքից։ Ստատուս քվոն պետք է փոխվի։ Հակամարտության կարգավորված չլինելը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման անցանկալի հունով», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը։

Նրա խոսքերով` հակամարտության կարգավորման առաջարկները «արդեն բոլորին լավ հայտնի են եւ հաստատվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից»։

Իսկ Ադրբեջանը, հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մնում է նախկին դիրքորոշմանը, ըստ որի` «խաղաղ գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերում»։

Մամեդյարովի խոսքերով` «եթե հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է համանախագահների առաջարկները` հաստատված պետությունների ղեկավարների Ակվիլայի հայտարարությամբ, ապա եկել է խաղաղ համաձայնագիրը ստորագրելու ժամանակը»։

Վստահեցնելով, թե Ադրբեջանը պատրաստ է աշխատել նման համաձայնագրի վրա, երկրի արտգործնախարարը ամփոփել է. – «Անհրաժեշտ է սկսել հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից, ինչին կհաջորդեն բանակցությունները մնացյալ բոլոր կետերի շուրջ»։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930