Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Սմբատ Այվազյանին ո՞նց կարային՝ նարկոտիկ ստուգեցին, պարզեցին նարկոտիկ էլ չկա, հետո ասին՝ խփել ես մեկի կրծքավանդակին»

Նոյեմբեր 28,2012 12:50

Այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության քննարկման ժամանակ վստահեցրեց, թե «այն կնպաստի, որ այս երկրի իշխանությունները, տեսնելով, որ էլ հնարավոր չի կոծկել, ծածկել, արդեն ձեռքը կխփեն սեղանին ու կասեն՝ վերջ, բացահայտեք: Ես կկարողանամ էս մեր զոհվածների ծնողների աչքերին մի քիչ հանգիստ նայել: Մեր խնդիրը դա է, որեւէ նյութական շահ, անձնական ակնկալիք կամ քաղաքական շահ ես չեմ տեսնում»:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Քաղաքական բալանսավորված փաստահավաք խումբ ունեինք, այնտեղ քննարկումները քաղաքական դարձան, ոչ թե բովանդակային»: Կարեն Ճշմարիտյանը հավելեց՝ ուրիշ բան չի էլ կարող դառնալ: Ուստի Դավիթ Հարությունյանը առաջարկեց սկսել նման նախաձեռնությունը, ասենք, ընտրություններից հետո: «Ես էդ էլ եմ համաձայն»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա, «Անհնար բան է, որ մի փոքրիկ տարածքում 10 մարդ սպանեն, 1000 ոստիկան լինեն, տեսանկարահանող ու ձայնագրող սարքավորումներով, դա անհնար բան է, որ չբացահայտեն: Ես մասնագիտական վիրավորվածություն եւ ցավ եմ զգում: Չեմ կարծում, որ իրավապահ մարմինները այնքան բթամիտ աշխատակիցներով են, իհարկե, այնտեղ բթամիտներն էլ շատ կան, իսկ որտե՞ղ չկան, մեզ մոտ էլ կան: Ես 10 սպանություններից 5-6-ը ռեալ բացահայտելի եմ համարում»: Կարեն Ճշմարիտյանն առաջարկեց, որ եթե փաստեր կան բավականին լուրջ, դիմեք դատարան: Գագիկ Ջհանգիրյանը ծիծաղեց. «Հա-հա՜, դիմել ենք, անգործությունը բողոքարկվել է, մի մասը Եվրոպական դատարանում են արդեն: Իհարկե այստեղ անցել ենք, մերժել են, բոլորը միաբերան, արագ-արա՜գ, առանց տանջանքների, հոգեկան տվայտանքների: Հանգիստ մերժել են, մի անհանգստացեք, ընենց հանգիստ են մերժել: Ոնց որ իմ բողոքները, հա: Սկի չեն էլ ընդունել վարույթ, փիլիսոփայորեն, հանգի՜ստ»: Կարեն Ճշմարիտյանը զարմացած հարցրեց՝ բայց լուրջ հիմքերով ո՞նց կարող են մերժել: Գագիկ Ջհանգիրյանն էլ գոծընկերոջը բացատրեց. «Ո՞նց: Պարոն Ճշմարիտյան, Սմբատ Այվազյանին ո՞նց կարային նարկոտիկ ստուգեցին, պարզեցին նարկոտիկ էլ չկա, հետո ասին՝ խփել ես մեկի կրծքավանդակին: Գոնե Սմբատից դուք հավատո՞ւմ եք: Լավ, ես կարող է արած լինեի, Սմբատից հավատո՞ւմ եք, որ խփել է: Էդ ի՞նչ միամիտ հարցեր եք տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930