Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Վերջիններս բերման են ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը՝ 1969 թ. ծնված Համլետ Ռ., 1956 թ. ծնված Հրաչյա Թ. և 1976 թ. ծնված Արմեն Հ., իսկ տուժողներն են 1969 թ. ծնված Տիգրան Ք.-ն, 1985 թ. ծնված Մերուժան Դ.-ն և 1986 թ. ծնված Էդգար Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն