Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Սա այն չի, ինչ մտածում եք, որեւէ քաղաքական ենթատեքստ չկա»

Նոյեմբեր 28,2012 12:27

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին՝ ինչպե՞ս անել, որ հետո չմեղադրեն այդ հանձնաժողովին՝ այլ ֆունկցիաներ իրեն վերագրելու համար: Մասնավորապես, ըստ Արծվիկ Մինասյանի, հետաքննության ենթակա քննության ֆունկցիաներն իրականացնում են օրենքով նախատեսված մարմինները: Կարող են ասել, որ հանձնաժողովը նախաքննական հետաքննական ֆունկցիաներ է վերագրում իրեն, որը օրենքով նախատեսված չէ. «Դրանով է բացատրվում, որ մեզ մինչ օրս չի հաջողվել առավել մանրամասն տեղեկություններ ստանալ սպանությունների հարցում: Այնպես անենք, որ հանձնաժողովը խոցելի դիրքում չհայտնվի»:

Նոր հանձնաժողովի ստեղծման համար ժամկետ է նշված՝ փետրվարի 4: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հենց փետրվար, թող լիներ ապրիլ, մայիս: Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ սա այն չի, ինչ մտածում եք, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Նա համաձայնեց ժամկետը փոխել: Այն նշանակվեց մինչեւ մարտի 10-ը:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց, որ հիմնականում առաքելությունը փաստեր հավաքելը չի, այլ եղած փաստերն ուսումնասիրելն ու գնահատական տալ՝ ճշտելու համար, թե համապատասխան մարմինների գործողությունները իրավաչափ են, թե ոչ. «Ինչքանով ինձ հայտնի է, այդ գործողությունը ճշտելու համար կա բավականին կարճ ճանապարհ՝ հարցապնդման ինստիտուտ»: Գագիկ Ջհանգիրյանը վստահեցրեց, որ դատախազությունը անկախ մարմին է, պարտավոր չէ պատասխանել, եթե հարցը նախարարության հետ առնչվեր, նախարարությունը պարտավոր էր եւ կպատասխաներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930