Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե հանկարծ Օսկանյանը նախագահ դառնա, փողերի լվացման գործը ոչ միայն անմիջապես կկարճվի, այլ..

Նոյեմբեր 28,2012 12:08

«Օսկանյանը էս վիճակին ի՚՞նչ նախագահի թեկնածու, հազիվ իր գործերով է զբաղված», անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«ՉԻ» – Անկախ իրենից՝ Համլետ Հարությունյանը փաստորեն քարոզչություն է իրականացրել Վարդան Օսկանյանի օգտին, որովհետեւ եթե մարդը «հազիվ իր գործերով է զբաղված»՝ ուրեմն նախագահի իդեալական թեկնածու է։ Արդեն հինգ տարի է՝ Սերժ Սարգսյանն էլ է բացառապես իր գործերով զբաղված, եւ դա, ի դեպ, հնարավորություն է տալիս, որ նախարարներն ու մյուս պաշտոնյաներն էլ միայն իրենց անձնական գործերով զբաղվեն։

Կամ էլ՝ Համլետ Հարությունյանն այնքան միամիտ է, որ մտածում է, թե նախագահ ընտրվելու դեպքում Վարդան Օսկանյանը երկիրը ղեկավարելու ժամանակ չի ունենալու, որովհետեւ անընդհատ իր դեմ հարուցված քրեական գործով է զբաղվելու։ Հավատացնում ենք՝ եթե հանկարծ Օսկանյանը նախագահ դառնա (ինչի հավանականությունը գրեթե զրոյական է), փողերի լվացման գործը ոչ միայն անմիջապես կկարճվի, այլեւ ՀՀ-ում կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ նման քրեական գործ հարուցեյու նախաձեռնողներին բացահայտելու համար:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930