Նոյեմբերի 27-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին` ռեստորանային համալիրի դիմաց, մարդ կա ընկած:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Ոսկան Հարությունյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն