Նոյեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ բախվել ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երեք անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1981 թ. ծնված Գևորգ Մարգարյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն