Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարությունն իրավասու չէ փրկել Լուսինե Զաքարյանի տունը

Նոյեմբեր 28,2012 11:35

Հայկական հոգեւոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի եւ նրա ամուսնու Խորեն Պալյանի՝ Երեւանի կենտրոնում գտնվող բնակարանը, արդեն մի քանի օր է ջուր է լցվում: Ի դեպ, Զաքարյանի բնակարանի ներքեւի հարկում գտնվում է Վան Խաչատուրի արվեստանոցը: Երգչուհու մահից հետո Պալյանը ցանկացել է բնակարանը թանգարանի վերածել, սակայն այդպես էլ չի ստացվել:

Հարցի հետ կապված Facebook-ում ստեղծվել է խումբ` «Ստորագրահավաք ուղղված մշակույթի նախարարությանը` կործանումից փրկելու Լուսինե Զաքարյանի բնակարանը եւ այն վերածելու երգչուհու տուն-թանգարանի»:

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից yerkir.am-ին տեղեկացրին, որ ողջունելի է այն հանգամանքը, որ հասարակությունը, մտավորականներն անտարբեր չեն անցնում նման խնդիրների շուրջ եւ փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել. «Բնակարանը Խորեն Պալյանի եղբոր որդու՝ Րաֆֆի Պալյանինն է, այսինքն` այն սեփականատեր ունի, ժառանգներ, եւ այս դեպքում մշակույթի նախարարությունն իրավասու չէ ոչինչ անել: Մենք անգամ իրավունք չունենք գնալ բնակարան եւ ինչ-որ իրեր փրկելու համար դրանք տեղափոխել բնակարանից»:

Իսկ ի՞նչ պետք է անել կոմունալ վճարները չմուծելու պատճառով կուտակված պարտքեր մարելու համար, մշակույթի նախարարությունից տեղեկացրին, թե հավանաբար պետք է դիմել քաղաքապետարան: Իսկ բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի բնակարանի սեփականատերը համապատասխան հայտարարությամբ դիմի պետությանը:

Ի դեպ, այս տարվա հունիսին շենքի պատին տեղադրվել է հուշատախտակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930