Կանզասի ազգային գվարդիայի երկու հրամանատարներ մեկ շաբաթով մեկնել են Հայաստան, որպեսզի օգնեն հետ խորհրդային երկրին կատարելագործելու և մարզեուլ իրենց ենթասպայական կազմը: Գրում է «Կանզաս սիթի սթար» թերթը:
Փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և սերժանտ Ջեյմս Մոբերլին պարապմունքներ են անցկացնում Հայաստանի պաշտպանության նախարարության անդամների հետ: Ծրագրի նպատակն է Հայաստանի զինվորագրված անձնակազմի համար զարգացնել վերապատրաստման և հրամանատարական ծրագրերը, որպեսզի պետությունն անցնի արևմտյան ոճի բանակի:
Կանզասն ու Հայաստանը համագործակցում են 2003թ. ու այդ ընթացքում ռազմական և քաղաքացիական գործակալությունների և կազմակերպությունների հետ բազմաթիվ փոխանակումներ են եղել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ