Երեւանի քաղաքապետարանը որոշել է ամանորյա տրամադրությունները մայրաքաղաքին ավելի վաղ պարգեւել։
Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Սովորաբար դրանք սկսվում էին դեկտեմբերին, սակայն այս տարվա շտապողականությունը զարմացրել է մեր համաքաղաքացիներին:
«Ա1+»-ի հետ զրույցում նրանք մի փոքր տարակուսած էին, մի փոքր էլ ուրախ: «Դա միգուցե մի փոքր կաթոլիկական է, որ Սուրբ ծնունդից 4 շաբաթ շուտ են սկսում, սակայն մյուս կողմից ուրախացնում է արդեն տոնածառի ներկայությունը»,- մեզ հետ զրույցում ասաց 24-ամյա Գեւորգը:
Մանրամասները կարդացեք այստեղ: