Լրահոս
Օրվա լրահոսը

SCPR. «Հայազգի լեգենդար դիջեյ Արտ Լաբոեն»

Նոյեմբեր 27,2012 19:49

Եթե դուք երբևէ միացրել եք Լոս Անջելեսի հին ռադիոկայանները նախորդ կես դարի ընթացքում, հավանականությունը մեծ է, որ դուք լսած կլինեք Արտ Լաբոեին: Լեգենդար դիջեյը Լոս Անջելեսի ռադիոեթերներում է սկսած 1949թ.: Գրում է Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոկայանը ազգությամբ հայ ռադիոհաղորդավար, երգահան Արտ Լաբոեի մասին, որի իսկական անունն է Արթուր Եգնոյան:

Եգնոյանի դեմքը միանգամից ճանաչելի չէ, սակայն ջերմ ձայնը ճանաչելի է: Ավելի քան կես դար Լաբոեն սիրահարների համար միջոց էր, որ միմյանց սիրային երգեր նվիրեն: Նա էր ռիթմ-ն-բլյուզի մատակարարը, երբ Լոս Անջելեսի եթերներն առանձնացած էին: Հայ դիջեյը, որի արյան մեջ մի կաթիլ լատինաամերիկացու արյուն չկա, այժմ համարվում է Չիկանո (ԱՄՆ ազգությամբ մեքսիկացի քաղաքացիները) երիտասարդության կնքահայրը: Նա նաև «oldies but goodies» («հնոտ է, բայց լավոտ է») արտահայտության հեղինակն է:

«Նա Դիք Քլարքն էր (ամերիկացի ռադիոհաղորդավար) Չիկանոների և բազմաթիվ սպիտակամորթ երիտադարդներ համար, որոնք սիրում էին օրիգինալ ռիթմ-ն-բլյուզի և ռոքն ռոլի ձայները, աֆրոամերիկացների համար նույնպես», – պատմել է քաղաքագետ և քաղաքացիական ակտիվիստ Ջեմի Ռեգալադոն, – «Հազարավոր երեխաներ նրան երկրպագում էին, որովհետև նա հիմնականում ռոքն ռոլ և ռիթմ-ն-բլյուզ երաժշտություն էր հնչեցնում բազմազան և քաղցած հանդիսատեսի համար»:

Արտ Լաբոեն այժմ 87 տարեկան է, բայց դեռ շարունակում է աշխատել ու գործը թողնելու միտք չունի: Նրան հնարավոր է լսել Լոս Անջելեսի «Հոթ» 92.3 հաճախականությամբ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930