Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. «Նաիրի Հունանյանի մայրը «որդիների կանչով» է ծով գնացել»

Նոյեմբեր 27,2012 19:19

Հնարավոր է ոչ ոք չհիշեր Եվպատորիայում նոյեմբերի 23-ին խեղդված կնոջ մասին, եթե չպարզվեր, որ նա 13 տարի առաջ ՀՀ վարչապետին և խորհրդարանի նախագահին սպանած երկու հայերի մայրն է: Գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը`անդրադառնալով Նաիրի և Կարեն Հունանյանների մոր` Նաթելլա Գալստյանի մահվանը:

Այդ աղմկահարույց ահաբեկչությունից հետո Նաթելլա Գալստյանը մշտապես բնակվել է Եվպատորիայում իր երրորդ որդու` Արմենի հետ: Ղրիմի հայ համայնքը թերթին հայտնել է, որ նրանք երբեք Գալստյանին չեն կշտամբել իր որդիների կատարած հանցանքի համար: Հարևանների խոսքերով` մայիսին Նաթելլան Արմենի հետ եկել էր Հայաստան` իր որդիներին տեսնելու: Ուղևորությունը նրա համար շատ ծանր էր ստացվել, նա անընդհատ դեղեր էր ընդունում: Իսկ վերջերս նրա ականջին ձայներ էին լսվում:

«Այդ երեկո Նաթելլան եկավ ինձ մոտ ու հարցրեց, երեխաները քեզ մո՞տ են», – պատմել է թերթին նրա հարևանը` Վլադիմիրը, – «Նա ասում էր, թե լսում է ինչպես են իրեն Նաիրին ու Կարենը կանչում ու որ նրանց ձայները ծովից են գալիս: Երբ նա ինձ մոտից գնաց, եկավ Արմենը, որը նրան էր փնտրում: Իսկ հետո ասաց, որ նրան գտել են ծովում»:

Ըստ Վլադիմիրի, Նաթելլա Գալստյանին սկզբում չէին ուզում եկեղեցով թաղել, քանի որ ինքնասպանների թաղման արարողակարգը չեն անում եկեցեղիով: Սակայն բարեկամներն ու ծանոթները համոզել են քահանային, որը համաձայնվել է, քանի որ մահվան պատճառի բժշկական եզրահանգման մեջ նշված է, որ սիրտն է կանգ առել:

Թերթը գրում է, որ Կարենին ու Նաիրիին, որոնք ցմահ են դատապարտված, արդեն հայտնել են ցավալի լուրը, սակայն քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ իրենց մորը հրաժեշտ տալու համար կարճաժամկետ արձակուրդ նրանց չի տրվի, և որ դա բացառվում է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930