Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակիչ 33-ամյա Գրեհամ Հյուջսը 1426 օր տևած ճանապարհորդության ընթացքում եղել է 201 երկրներում: ՈՒշագրավ է հատկապես այն փաստը, որ արկածախնդիր տղամարդը իր շուրջերկրա ճանապարհորդության ժամանակահատվածում չի օգտվել ինքնաթիռներից: 160 հազար մղոն տարածությունը նա հաղթահարել է օգտվելով միայն տաքսիներից, գնացքներից, ավտոբուսներից: Հյուջսը իր ուղևորությունն ավարտել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում, որը, ի դեպ, դեռ գոյություն չուներ, երբ նա 2009 թ.-ի սկզբին սկսեց իր ճամփորդությունը։
Չինաստանում բնակվող Լու Ժենհայնը, վախենալով սպասվելիք «աշխարհի վերջից», կառուցել է մոտ 160 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նավ: Նավն ունի 21.2 մ. երկարություն, 15.5 մ. լայնություն, 5.6 մ. բարձրություն։
Հրուշակեղեն արտադրող բրիտանական «Cadbury» ընկերությունը ստեղծել է «չհալչող» շոկոլադ: Այն ունակ է 3 ժամ դիմակայել անգամ +40 աստիճանի պայմաններում:
Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, ապագա Հռոմի պապ Հովհաննես 23-րդը եղել է իտալական բանակի սերժանտ:
Սարգիս Հովսեփյանը միակ ֆուտբոլիստն է, ով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 100-ից ավելի խաղ: