Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը սահմանամերձ գյուղում (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 27,2012 17:46

Հայաստանի հյուսիսում գտնվող Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Երևանից շուրջ 200 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով բաժանվում է 800 մետրով: Տավուշի մարզի և Ադրբեջանի միջև 352 կմ ձգվող սահմանի 9 կմ-ն անցնում է հենց Ներքին Կարմիրաղբյուրով, և գյուղը մշտապես գտնվում է հակառակորդի նշանառության տակ:

Սահմանամերձ այս գյուղերում ժամանակը կարծես կանգ է առել՝ հարազատ մնալով անցյալ դարավերջին: Այս կողմերում յուրաքանչյուր քայլափոխին հանդիպող գնդակոծություններից վառված ու ավերված տների, գործարանների պատերը, փամփուշտների հետքերը, խրամատներով շրջապատված ճանապարհներն ու կրակոցների ձայները ոչ վաղ անցյալի պատերազմի ու անհանգիստ սահմանի վկաներն են:
Քաղաքականությունն այստեղ լուռ է և իր մասին հիշել է տալիս բացառապես նախընտրական շրջանում:
Ու չնայած արդեն սովորական դարձած կրակոցներին ու դժվարություններին`գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով…
Գոհար Աբրահամյան՝ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930