«Ադրբեջանական տարածքները պետք է անպայման ազատվեն։ Անձամբ ես կարծում եմ, որ որքան շուտ դա տեղի ունենա, Հայաստանը` որպես պետություն, որոշակի իմաստով կարող է երաշխիք ստանալ հայ ժողովրդի հետագա ճակատագրի համար», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։
Իսկ եթե իրավիճակը չփոխվի, ապա, ըստ Մամեդովի, «այդ պետության եւ այդ ժողովրդի ճակատագիրը կլինի հարցականի տակ»։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի պաշտոնյան ներկայացրել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից պաշտոնական Բաքվի ակնկալիքները. – «Չի կարելի տարեցտարի ձգձգել այս [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] հարցը։ Արդեն քանի տարի նրանք բանակցություններ են վարում, որոնք դեռեւս իրական արդյունքներ չեն տվել։ Չի կարելի այս հարցը թողնել չլուծված»։
«Ազատություն» ռադիոկայան