Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Հովհաննիսյան. «Առաջին շահառուն Սերժ Սարգսյանն է»

Նոյեմբեր 27,2012 17:23

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ եք, որ նոր հանձնաժողովը սպանությունները բացահայտելու հնարավորություններ կտա, Ալլա Հովհաննիսյանը՝ մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը, ասաց. «Ես գտնում եմ, որ դա իշխանությունների կողմից շատ խելամիտ քայլ կլիներ, բայց նաեւ լավ գիտեմ, որ իրենք իրենց չեն բացահայտի: Դիմացը նախագահական ընտրություններ են, մի կողմից ձեռնտու է, որ թեկուզ սպանությունները բացահայտելով իրենք ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերեն: Մյուս կողմից՝ դա չեն կարող անել, որովհետեւ իրենք են պատասխանատուն: Առաջին շահառուն Սերժ Սարգսյանն է: Դրա համար էլ ես միշտ ասել եմ, որ այս իշխանության օրոք մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվելու»:

Հիշեցնենք, որ վաղը կայանալու է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում է նաեւ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը՝ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ձեւավորելու մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930