Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցը Ստալինյան ռեժիմի զոհ էր. Գոհար Չարենց

Նոյեմբեր 27,2012 16:54

«Չարենցը վիթխարի անհատ է: Այսօր Չարենցյան հերթական օրն է, նա ամեն օր է մեզ հետ»,-այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում Չարենցի մահվան 75-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ նշեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Նրա համոզմամբ՝ հայկական պանթեոնը լեփ-լեցուն է հանճարներով. «Մեծ գործ է արվում, մեր բոլոր մեծերը ունեն նման օջախները, աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, հիշենք, որ հայրենիք ունենք»:

Կանադահայ քանդակագործ, բժիշկ Մկրտիչ Տարաքչյանը թանգարանին նվիրել է Եղիշե Չարենցի դասական ոճով արված, բրոնզյա քանդակը: Քանդակագործը, բացի Չարենցի արձանից, քանդակել է նաեւ Կոմիտասի, Վիլյամ Սարոյանի, Արշիլ Գորկու եւ այլ մեծերի արձանները.

«Չարենց քանդակելիս ցանկանում էի ցույց տալ եւ հայտնաբերել նրա ներքին ապրումները, հոգեբանությունը: Միայն դեմքի նմանությունը բավական չէ»:

Քանդակագործը կարծում է, որ Չարենցը զոհ գնաց իր գաղափարին, վճռականությանը եւ ազգային արժեքները բարձր պահելուն:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի պնդմամբ՝ նոյեմբերի 27-ը նշվում է ոչ թե որպես Չարենցի մահվան, այլ որպես հիշատակի օր.

«Թանգարանի բոլոր աշխատակիցների անունից ես շնորհակալ եմ նման նվերի համար: Պրն Տարաքչյանը հիանալի քանդակագործ է, ունի հրաշալի մանրաքանդակներ, դիմաքանդակներ, որոնց թվին կդասվի նաեւ Չարենցի քանդակը»:

Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ չարենցյան առեղծվածը երբեք էլ չի բացահայտվի: Նրա կյանքն ու մահը ողբերգական էին: Չարենցը Ստալինյան ռեժիմի զոհ էր, ինչպես իր գրչակից ընկերներից շատերը.

 

«Չարենցը նվիրված հայր եւ ամուսին էր: Իրեն շատ էր անհանգստացնում ընտանիքի ճակատագիրը: Իր վերջին նամակում նա ասում է, որ միայն ընտանիքի հոգսն է իրեն հոգեպես տանջում, ճնշում եւ հոշոտում»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930