Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյում և սպառնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին

Նոյեմբեր 27,2012 16:51

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը հերթական անգամ «փայլել է իր քաջագործությամբ» և ցուցաբերել պատգամավորին ոչ հարիր պահվածք՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ:

Ըստ shamshyan.com կայքի՝ Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ Շամշյանը լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ ինչ-որ անձի հետ: Ֆոտոլրագրողը այդ պահին եղել է «Պանարամա» էլեկտրոնային կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանի հետ:

Քանի որ ավտոմեքենայի ապակիները մգացված են եղել, ֆոտոլրագրողը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյոք ավտոմեքենան նրանն է, և ԱՊՊԱ-ի ու տեխզննման կտրոնները փակցվա՞ծ են դիմապակուն: Սկզբում պատգամավորը հերքել է, որ ավտոմեքենան իրենն է, սակայն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ կտրոնը փակցված է: Զրույցն ավարտվել է կամարների մոտ, ինչից հետո Հ. Համբարձումյանը գնացել է իր աշխատանքի վայր, իսկ Գ. Շամշյանը արտգործնախարարության շենքի հարևանությամբ գտնվող կանգառում սպասելիս է եղել տրանսպորտի:

Քիչ անց պատգամավորը ֆոտոլրագրողին տեսնում է Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և բարկանում, թե ինչու է նկարում ավտոմեքենան: Եվ հետո հայտնում. ՙՈչ քեզանից, ոչ էլ ոչ ոքից չեմ վախենում: Հա, իմ ավտոն ա, որ կա»:

Գ. Շամշյանը պատգամավորից փորձում է ճշտել, թե ինչու է կոստյումի վրայից բացակայում կուսակցության կրծքանշանը: Լսելով դա՝ Ն. Գևորգյանը սկսում է հայհոյանքներ և սպառնալիքներ տալ, թե՝ ՙՍ……. էղի, մուտիլովկա էս անում», ինչին ֆոտոլրագրողը հակադարձել է: Այդ ամենից հետո պատգամավորը սկսել է շարունակել հայհոյանքներն ու սպառնալիքները՝ ասելով. «Սատկացնելու եմ»:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված ավտոմեքենայի դիմապակուն կար ԱՊՊԱ կտրոնը, սակայն բացակայում էր տեխզննման կտրոնը:

Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին, Ազգային ժողովի նորաստեղծ՝ Էթիկայի հանձնաժողովին, գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930