Թեհրանը մեղավոր է Քրդական աշխատավորների կուսակցությանը աջակցելու մեջ: «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի փոխանցմամբ՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը:
«Մենք բավականին տեղյակ ենք ՔԱԿ-ին Իրանի աջակցության մասին», – ասել է նախարարը «ՏՌՏ» հեռուստակայանին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի հետ կապված:
«Մենք գիտենք, որ ՔԱԿ-ի անդամները, որոնք վիրավորվել էին Թուրքիայի բանակի հետ բախումների ժամանակ, բուժում են ստանում իրանական հիվանդանոցներում», ասել է Սահինը:
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի, Սիրիան, Հայաստանը և Իրաքը կասկածվում են ՔԱԿ-ին աջակցելու մեջ:
Կարդացեք նաև
Թերթը նշում է, որ Սահինը հայտնի է իր ազգայնական հակվածություններով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ