Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Չարենց. «Եղիշե Չարենցի առեղծվածը երբեք էլ չի բացահայտվի»

Նոյեմբեր 27,2012 16:24

Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան 75-րդ տարելիցն է: Նա 1937թ. նոյեմբերի 27-ին մահացել է Երևանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարած դիահերձումից պարզ է դարձել, որ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է դարձել:   Սակայն Եղիշե Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը, «Առավոտ երիտասարդականին» ասաց, որ չարենցյան առեղծվածը երբեք էլ չի բացահայտվի. «Բազմաթիվ մարդիկ բազմաթիվ տեսակետներ են առաջ քաշում, որտեղ ամեն մեկը մի գերեզման է մատնանշել, բայց մենք բոլորն էլ ստուգել ենք եւ որեւէ տեղ ոչ մի բան չենք հայտանաբերել: Չարենցը ստալինյան ռեժիմի զոհերից մեկն էր: Ոչ ոք չգիտի, թե նրան ուր են տարել եւ որտեղ է թաղված: Թող իր գերեզմանը լինի իր ժողովրդի սրտում, իսկ Չարենցի առեղծվածն էլ այդպես էլ կմնա»:

Թոռնուհու խոսքով, բանաստեղծը առաջին հերթին նվիրված հայր էր ու ամուսին: Իրեն նախեւառաջ հետաքրքրել է իր ընտանիքի ճակատագիրը: Ինչպես Գոհար Չարենցն ասաց` նույնիսկ Իսահակյանին ուղղված նամակում էր գրել, որ միայն ընտանիքի հոգսն է ճնշում իրեն:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ կարծում է, որ հայ գրականությունը, կորցնելով Չարենցին, շատ բան է կորցրել: Իր խոսքով, դա չի նշանակում, որ այսօր գրականություն ասվածը չկա, հակառակը` այն կա ու շարունակվում է. «Մենք հիմա էլ ունենք տաղանդավոր գրողներ ու բանաստեղծներ: Ոչ թե հայ գարականությունն է կորցրել, այլ ժողովուրդը, քանի որ հանճարների մեջ կար մի հավաքական ուժ, որի հետեւից գնում էր ժողովուրդը: Նրանք մեր փարոսն էին: Մեզ այսօր Չարենց է պետք»:
Հակոբյանը ցավով նշեց, որ Չարենցի նմանները այսօր չկան: Իր խոսքով` ամեն պոետ իր ժամանակի ծնունդն է, իսկ հանճարները ծնվում են 100 տարին մեկ. «Դեռեւս Չարենցի նման հանճար չի ծնվել»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930