Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրովի արգելոցի տնօրեն կդառնա՞ ապրանքագետ Գաբրիել Պողոսյանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2012 16:23

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) ու Կովկասի բնության հիմնադրամը դադարեցնում են իրենց ֆինանսավորումները Խոսրովի արգելոցին: Այս մասին այսօր «Արմատ» ակումբում հայտարարեցին WWF Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը:

Պատճառը, օրերս Խոսրովի արգելոցի տնօրենի համար անցկացրած մրցույթն է եւ մրցույթի միակ մասնակիցը եւ հաղթողը Գաբրիել Պողոսյանն է:

Կարեն Մանվելյանի խոսքերով` տարիների աշխատանքը, որ կենսաբազմազանությունը վերականգնվում է, մեկ էլ մի պահ, մարդիկ կողքից նայում են ու ասում` «Ըհը, կենսաբազմազանությունը լավացել ա, կենդանիների քանակն ավելացել է, ժամանակն է, գնանք մեր ձեռքը դնենք այդ տարածքի վրա եւ մեզանով անենք ու օգտագործենք մեր նպատակներով»:

Արման Վերմիշյանն էլ, որը ներկա է եղել մրցույթին, նշեց, թե հանձնաժողովի անդամներն էլ, որոնք դրական են գնահատել թեկնածուի պատասխանները եւ համարել են, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի պահանջներին, բոլորը պետք է պատասխան տան, քանի որ, անձը, որը հավաքեց 85 բալ, չի համապատասխանում մի քանի կետերի` համաձայն ՊՈԱԿ-ների մասին օրենքի: Այսինքն, օրենքում հստակ նշված է, որ հավակնորդը պետք է ունենա համապատասխան մասնագիտական կրթություն տվյալ բնագավառին համապատասխան, ըստ Արման Վերմիշյանի, Գաբրիել Պողոսյանը չունի համապատասխան կրթություն եւ մասնագիտություն:

Մանրամասները` տեսանյությում

Այս երկու կազմակերպության ղեկավարներն էլ, ինչպես նաեւ բնապահպանական մի խումբ ակտիվիստներ, բնապահպանության նախարարությունից պահանջում են չեղյալ համարել մրցույթի արդյունքները եւ նոր մրցույթ հայտարարվի, նույնիսկ գրավոր են դիմել նախարարին:

Կարեն Մանվելյանն էլ ասաց, որ համապատասխան թեկնածուներ եղել են, սակայն հայտ չեն ներկայացրել:

Aravot.am-ի այն հարցին, թե ովքեր են եւ ինչո՞ւ հայտ չեն ներկայացրել, պարոն Մանվելյանն ասաց, որ չի ցանկանում անունները տալ, եւ հավանաբար ուղղակի որոշ ճնշումներ են եղել այդ անձանց նկատմամբ:

Կա՞ն իրավական լիազորություններ, որպեսզի մրցույթի արդյունքները չեղյալ համարվի, հարցին՝ պարոն Վերմիշյանն ասաց. «Մրցույթը հայտարարելուց անց պետք է լիազոր մարմինը որոշում կայացնի, միակ լուծումը, որ այն մարդը ինքնաբացարկ ներկայացնի, այլ մեխանիզմներ չեմ տեսնում»:

Ընդ որում, պարոն Վերմիշյանը օրինակ բերեց, որ 3 թեկնածուներ են եղել, որոնցից մեկը կենդանաբանական ինստիտուտի փոխտնօրենն է եղել, նրան համարել են, որ չի համապատասխանում տնօրենի թեկնածուին, իսկ ներկայիս հաղթողը, մասնագիտությամբ որպես ապրանքագետ, համապատասխանում է. «Ճիշտն ասած` այդ մարդն ուղղակի զոհ է այս գործընթացներում»:

Իսկ Կարեն Մանվելյանի դիտարկմամբ էլ` նման կադրային քաղաքականությունը, որը սկսվել է անկախության օրերից, մեր երկիրը տանում է կործանման:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930